Рубрика: Մայրենի, Uncategorized

Առցանց քննարկում

  

1.Կոմիտասի երգերից, ո՞ր երգերի վերնագրերը կարող ես գրել:

Լորիկ

Անձրևեկավ շաղալեն

Եղնիկ

Արև, արև, եկ, եկ

այբ, բեն, գիմ

 

2.Ամենից շատ, ո՞ր երգն է քեզ դուր գալիս: Ինչո՞ւ:

Անձրև եկավ շաղալենը,  որովհետև սիրուն երգ է:

3.Այս ցանկից, ո՞ր հինգ երգը կառանձնացնես նախագծի մեկնարկի համար: Ինչո՞ւ:

  1. Հայր մեր
  2. Այբ, բեն,գիմ
  3. Կաքավիկ
  4. Ձիուկ
  5. Լորիկ
  6. Եղնիկ
  7. Կռունկ ծափ տուր ու թռի
  8. Հոպ, թռի
  9. Հետևյալ հղումով լսեք Կոմիտաի ձայնը:
Реклама
Рубрика: Իմ նյութերը

Իմ շները

21745026_2406163952941153_935527099_oԵս շուն ունեմ, անունը Բլեք է: Նա տասնմեկ ձագ է ունեցել: Նա պիտբուլ ցեղատեսակի է և շատ ուժեղ է: Հայրիկս նրա հետ շատ է աշխատել, նա շատ հրամաններ է կատարում: Ես տեսել եմ, թե հայրիկս ինչպես է մեր շանը սովորեցնում նստել, պառկել, հաչալ: Նա շատ խելացի և բարի շուն է:

Բլեքն ու իր ձագը՝

Ես մեր դպրոցի շանն էլ եմ շատ սիրում: Նրա անունը Արջուկ է: Նա շատ է մեծացել: Ես փորձում եմ նրան նստել  հրամանը սովորեցնել: Պատկերացրեք՝ ստացվում է: Ես Բլեքի կերից նրա համար կեր եմ տանում դպրոց: Այդ կերը շատ խիտ է և շատ ուտել չի կարելի, թե չէ շունը կուռի: Կերի անունը Պեդիգրի է:

Արջուկը փոքր տարիքում՝

IMAG0651

Նա արդեն շատ մեծ է՝

 

Рубрика: Ճամփորդություններ

Երեք անմոռանալի օրեր Վրաստանում

 

Սահմանն անցանք ու իմացա, որ մենք Վրաստանում ենք: Շատ ցուրտ էր Ախալքալաքում, բայց ես տաք հագնված էի ու չմրսեցի: Անընդհատ նայում էի ճանապարհներին: Դաշտերը ծաղկած էին՝ դեղին, մանուշակագույն, կարմիր և սպիտակ ծաղիկներով: Ես այդ ծաղիկները նմանեցրի գունավոր թիթեռնիկների:

Առաջինը եղանք Գանձա գյուղում, մտանք եկեղեցի, երգեցինք, մոմ վառեցինք, հետո մտանք Վահան Տերյանի տուն, թանգարան: Ես իմացա, որ նա բանաստեղծ է եղել, մեծերը արտասանեցին նրա գրած բանաստեղծություններից:

Հետո իջանք Փարվանա լճի մոտ. շատ սիրուն լիճ էր Սևանի նման: Մարկը այնտեղ մի սատկած ձուկ գտավ: Մենք այնտեղ նախաճաշեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը: Ճանապարհին լիքը գետեր և բերդեր տեսանք, նկարեցինք:

Ամենահետաքրքիրը Վարձիայի Թամար թագուհու քարանձավային քաղաքն էր: Այն մի քանի հարկանի էր, շատ սենյակներ ուներ, լիքը աստիճաններ ու նեղ անցքեր: Ես բոլոր սենյակներով անցա, սարի մի ծայրից մտանք, մյուսով դուրս եկանք քաղաքից:

Ուշ գիշեր էր, երբ հասանք Ախալցխայի Մեծ Պամաճի գյուղը ու քնեցինք տիկին Հռիփսիմեի տանը: Առավոտյան տեսանք, որ նրանք լիքը սիրուն նապաստակներ ու շներ ունեն: Ես բոլորի հետ խաղացի ու սիրեցի նրանց:

Հետո գնացինք Աբասթումանի. երգեցինք, խաղացինք, պարեցինք, նոր երեխաների հետ ծանոթացանք ու հետո գնացինք Աստղադիտարան, բայց աստղեր չտեսանք: Հետո վրացահայերի հետ գնացինք Ռաբաթ ամրոցը: Շատ մեծ ամրոց էր, ես այնտեղ ամեն ինչի մոտ նկարվեցի: Ես թուրքական մզկիթ տեսա: Երեկոյան զբոսնեցինք Ախալցխայում:

Երրորդ օրը՝ առավոտ շուտ, գնացինք Մեծ Պամաճի գյուղի եկեղեցի, երգեցինք Հայր Մերը, աղբյուրից ջուր լցրեցինք ու հրաժեշտ տվեցինք բոլորին: Գնում էինք Թիֆլիս: Ճանապարհին էլի լիքը գունավոր ծաղիկներ տեսա, թիթեռներ բռնեցի, լճեր տեսանք, նրանց մոտ հաց կերանք ու հասանք տեղ: Ապակյա կամուրջով բարձրացանք, եկեղեցիներ մտանք՝ հայկական և վրացական : Հետո գնացինք Խոջիվանք ու տեսանք Թումանյանի գերեզմանը:

Վերջում խինկալի կերանք ու եկանք Հայաստան: Ես ճանապարհին քնել էի, բայց երբ տուն հասանք, արթնացա. մութ գիշեր էր…

Рубрика: Մայրենի

Անձրևը

 Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
– Վտվտի՛կ, – ասում էԿտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
– Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
– Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
– Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում հովանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
– Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Խտտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը: 

Ով էր հեքիաթի հերոսը:

Հեքիաթի հերոսներն են Վտվտիկն ու Կտկտիկը:

Բնութագրեք հեքիաթի հերոսին:

Նրանք շատ լավն էին, աշխույժ էին ու չարաճճի:

Դուրս գրեք հեքիաթի ամենահետաքրքիր կամ ամենածիծաղելի կամ ամենազարմանալի մի հատված:

Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում:

Ինչ նոր բան իմացաք այս հեքիաթից:

Ես հեքիաթից իմացա, որ պաղպաղակը կաթից են պատրաստում:

Рубрика: Uncategorized

Խոր վիրապ

18402911_1196356273827243_8079626693063212375_n

Մայիսի վեցին մենք ճամփորթեցինք Խոր Վիրապ: Մենք մեզ հետ վերցրեցինք ջուր,կոնֆետ,պեչենի, տաք հագուստ: Այնտեղ   մենք գնացինք եկեղեցի մոմ վառեցինք, աղոթեցինք, մտանք եկեղեցու փոսը: Հետո մենք գնացինք հաց ուտելու: Հաց ուտելուց հետո երգեցինք, պարեցինք ու նկարեցինք: Երբ կուշտ և ուրախ էինք ես և Ալբերտը  գնացինք այնտեղ ապրող մի մարդու գոմ: Տեսանք նրա ցուլին, շնիկներին, նապաստակին, հավիկներին: Ես մի բան չհասկացա, թե ինչու էր նա նապաստակին և ցուլին նույն տեղում պահում: Իսկ հետո մենք վերադարձանք դպրոց: