My appearance

Hello! I am  Hayk Sargsyan. I am a fourth-grade student.

I am handsome.

I am thin.

I am slender.

I am tall.

I have got  fair hair.
I have got   brown eyes. They are round .

I have a small nose and mouth, small ears.

I have got an oval face.

appearance

 

Բառեր

sky-երկինք

perfect-հիանալի

clear-պարզ

check out-ստուգել

sell-վաճառել

pretty-սիրուն

really-իսկապես

to take a stroll-զբոսնել

same-նույնը

feel-զգալ

budding-բողբոջող

agree-համաձայն

decide-որոշել

believe-հավատալ

Թեսթ

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

 

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ

անգամ

երբեք

դարձավ

 

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

 

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ -բարդ

  երկա~ր-կարճ

  1. Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ      

  1. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Գոյական-խրճիթ, ձուկ

Ածական-հակառակ, սովորական

 

  1. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է -ձանձրացնել

բ/չէր կարողանում  -կարողանալ
գ/դնեն   -դնել
դ/դարձավ   -դառնալ

 

  1. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա -ստվեր, ամպեր, նամականիշ

ստորոգյալ  -ունի, չեն գրում, չեն խմում

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
    կաղամբ  կամ սոխ

 

  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    Հարցասեր  տղան մորուքով էր և թարս գուլպաներով:
  2. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

 

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր:

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու՞ պատը նկար ունի:  Պատը նրա համար է, որ նկար կախենք:

Ինչու՞  ստեղնաշարը համակարգիչ ունի: Ստեղնաշարը համակարգիչ ունի, որ գրածը երևա:

Ինչու՞ ոտքը սեղան ունի: Սեղանը ոտք ունի, որ չընկնի:
15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ՞աչքերը երես ունեն:

Ինչու՞ մատները ձեռքեր ունեն:

Ինչու՞ անցքերը քիթ ունեն:

Ինչու՞ մազերը գլուխ ունեն:

 

Blog at WordPress.com.

Up ↑