Ոսկեվազ

Ոսկեվազի գինու գործարան, Հայաստանի գինու արտադրության հնագույն ձեռնարկություններից մեկը։ Գինու գործարանը բացվել է 1932 թվականին Ոսկեվազում, Արագած լեռան նախալեռներում բերրի խաղողի մշակման համար։

Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Բազմաթիվ կարասներ հայտնաբերվել են մոտակա Սուրբ Հովհաննես եկեղեցում, որը թվագրվում է 7-րդ դարով։

Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին, երբ ռուսաստանցի գործարար Դավիթ Հովհաննիսյանը տեղափոխվեց Հայաստան և հիմնադրեց «Ոսկեվազի Գինու Գործարան, ՍՊԸ»։ Գինիները արտադրվում են միայն խաղողի տեղական սորտերից, իսկ հնեցումը կատարվում է հայկական կաղնու տակառներում։

Խախողի Մթերում

Այս տարվա խաղողի մթերման աշխատանքները սկվել է։ Խաղողը ջարդիչ չանչ ազատիչ սարքով ճզմեցինք և տեղափոխեցինք տարաների մեջ, խմորման։

Գինեգործության խմբի ամփոփում

Արդեն 2 տարին է, որ իմ ընտրություն Գինեգործություն է։ Ես մեծ սիրով մասնացել եմ բոլոր Գինեգոծության ճամփորդությունների։ Մենք մեր խմբով խնամել ենք Սարալանջը, Միջին դպրոցի խաղողի վազերը։ Գինու դպրոցում մասնաքցել ենք խաղողի մթերման, կոնյակի սպիրտի պատրասման, գինու պատրասման, շշալցման և պիտակ պատրասման աշխատանքներին։

Շարունակել կարդալ “Գինեգործության խմբի ամփոփում”

Գինեգործություն

Շաբաթվա մեջ երկու օր մենք մեր խմբով գինեգործությամբ ենք զբաղվում․ ճզմում ենք խաղողը, լցնում ենք տակառները, հետո շշալցնում ենք։ Սովորել ենք տարբերել խաղողի տեսակները, գինի ենք համտեսել, սովորել ենք նաև ինչպես հյուրասիրել գինի, ինչ բաժակով։ Աշխատել ենք նաև սարալանջում․ խնամել ենք խաղողի վազերը։

Մենք այս տարի պատրաստել ենք լիկյոր, կոնյակի սպիրտ։ Լիկյոր պատրաստելը հեշտ է․ մեզ անհրաժեշտ էր ինչ-որ միրգ, մենք ընտրեցինք դեղձ։ Սկզբում մանր կտրատեցինք դեղձը, հետո լցրեցինք շշի մեջ, ավելացրեցինք օղի և սպասեցինք 40 օր։ Քամեցինք հյութը և ստացանք շատ համեղ լիկյոր։

Կոնյակի սպիրտի համար պետք է խաղող․ սկզբում մենք խաղողից ստանում ենք գինի, հետո գինին թորում ենք և ստանում ենք կոնյակի սպիրտ։ Եթե ուզում եք կոնյակի սպիրտը հնեցնել, պետք է ունենաք կաղնու փայտից տարա, որի մեջ էլ պետք է հնեցնել կոնյակի սպիրտը։

Blog at WordPress.com.

Up ↑