ԶՈՆՏԻԿՆԵՐ (ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ)

Զոնտիկները (Հունտոի կիրճ) պատմական արգելոց է, որն իր գեղեցկությամբ գերում է այցելուներին: Բարձրանալով կիրճի ամենաբարձր կետը՝ կարելի է հիանալ նրա, մինչև 250 մ բարձրության հասնող, պատերով: Քայլքի սիրահարները կիրճ իջնելիս կվայելեն ջրվեժների, խորհրդավոր քարանձավների, հնագույն կամուրջների գեղեցկությունը, կտեսնեն անտառներով շրջապատված Հունոտ գյուղի ավերակները: Հնում Հունոտը բարգավաճ բնակավայր էր, ինչի մասին վկայում են բազմաթիվ ավերված ջրաղացները: Կիրճի ամենամեծ քարանձավը արգելոցի տեսարժան վայրերից մեկն է, որ ունեցել է պաշտպանական նշանակություն:

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑