This slideshow requires JavaScript.
Մենք մեր դասարանով գնացինք Հաղպատ գյուղ: Ճանապարհին մտանք Սպիտակ քաղաքի եկեղեցին, հետո եղանք Լոռու բերդում: Ճանապարհը շատ երկար էր, բայց հետաքրքիր:
Մենք եղանք Օձունում և տեսանք քարից սարքած երկար օձին:
Մեր տեսած եկեղեցիները շատ լավ էին պահպանվել:
Հետո մենք շարժվեցինք դեպի Հաղպատ գյուղ և տեղավորվեցինք վանքի վանատանը: Խաղեր խաղացինք, ընթրեցինք և քնեցինք:
Առավոտյան արթնացանք, ընդհանուր պարապմունք արեցինք և գնացինք Ախթալա: Վերադարձանք ու բակում երկար խաղացինք, նկարեցինք: Շատ լավ օր անցկացրեցինք, երեկոյան տղաներով խաղեր խաղացինք: Հետո ես իմ իրերը հավաքեցի, որ առավոտյան պատրաստ լինեմ ու քնեցի:
Առավոտ շուտ մենք գնացինք Սանահինի վանք, հետո Դիլիջան և Սևան, նկարվեցիք և եկանք Երևան: Շատ հավես ու հետաքրքիր ճամփորդություն էր: