ՀՀ բնակչությունը

 ՀՀ բնակչությունը

Դասանյութ

  • Կատարել վերլուծություն վերջին տարիներին ՀՀ-ում միգրացիայի տեմպերի ավելացման վրաբերյալ

2021-ին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել։ Նախօրեին հրապարակված վիճակագրության համաձայն, Հայաստանի անձնագրով մեկնողների ու ժամանողների տարբերությունը անցած տարի գերազանցել է 73 հազարը։ Սա ամենաբացասական ցուցանիշն է՝ անցած տասը տարվա ընթացքում։

Պաշտոնական տվյալներով, 2021-ի միգրացիոն մնացորդը 4200 է եղել, այսինքն՝ այդքան քաղաքացի չի վերադարձել։

Լրացուցիչ առաջադրանք

  • Դիագրամի միջոցով ցույց տալ ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունը, հավելյալ նշել արտագաղթի հիմնական տեսակները և սեփական տեսակետը

ՀՀ ջրագրությունը, լճերը․ Սևանա լիճ

ՀՀ ջրագրությունը, լճերը․ Սևանա լիճ

Դասանյութը էջ 61-ում

Առաջադրանք, որը ներկայացնելու եք դասարանում

  • կարդալ դասանյութը
  • քարտեզի վրա կարողանալ ցույց տալ ՀՀ լճերը

Առաջադրանք, որ պետք է կատարել word ֆայլում և ներկայացնել դասարանում

  • թվարկել ՀՀ լճերը ըստ ծագման և ցույց տալ քարտեզի վրա

Թվարկել ՀՀ լճերը ըստ ծագման և ցույց տալ քարտեզի վրա.
Հայաստանի Հանրապետության բոլոր լճերը քաղցրահամ են, իսկ ծագմամբ՝ բազմազան: Լինում են՝

  • տեկտոնահրաբխային
  • տեկտոնական
  • հրաբխային
  • խառնարանային
  • սառցադաշտային

Ներկայացնել Սևանա լիճը և դրա կարևորությունը Հայաստանի համար, հիմնախնդիրները.
Սևանա լիճը ունի տեկտոնահրաբխային ծագում: Հնում հայերը Սևանա լիճն անվանել են Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով և այլն: Լիճը սնվում է իր մեջ թափվող 28 փոքր գետերից (համեմատաբար խոշոր են Գավառագետը, Արգիճին, Ձկնագետը, Մասրիկը և Ծակքարը) և մակերեսին թափվող մթնոլորտային տեղումներից: Լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։

Վերջին տարիներին ջրի մակարդակի բարձրացումից հետո լճի ջրային հայելու մակերեսը դարձել է 1275 կմ:
Քարտեզի վրա պարզորոշ երևում է, որ լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ և Փոքր Սևանից: Դրանք իրար միացնող մոտ 5 կմ լայնության նեղուցը գոյացել է Արտանիշ և Նորատուս թերակղզիների միջև:
Սևանա լճի բնական ռեժիմը փոխելու միջոցով այն երկրի տնտեսական զար– գացման շահերին ծառայեցնելու գաղափարը ծագել է դեռևս 19-րդ դարի վեր– ջին: Սակայն այն կյանքի կոչելու իրական հնարավորություններ ստեղծվեցին միայն 1930-ական թվականներին: Մշակվեց լճի օգտագործման համալիր ծրա- գիր, այնուհետև՝ «Սևան–Հրազդան» ոռոգչաէներգետիկ համալիրի կառուցման նախագիծ: Հաշվարկվել էր նաև լճի ջրային հաշվեկշիռը՝ ջրի մուտքը և ելքը: Ճշտվել էր, որ տարեկան լիճ մուտք գործող 1.322 մլն մ3 ջրից Հրազդան գետով արտահոսում է ընդամենը 50 մլն մ3, այսինքն՝ ամբողջ մուտքի 5%-ից էլ պակասը։ Վիթխարի է Սևանա լճի և՛ բնապահպանական, և՛ տնտեսական նշանակությունը։ Այստեղ է ամբարված հանրապետության քաղցրահամ ջրի պաշարների մեծագույն մասը՝ 35 մլրդ մ3: Լճում բազմանում են էնդեմիկ իշխան ձուկը, Լադոգա լճից բերված սիգ ձկնատեսակը: Դրանց պաշարների նվազումն այսօր վտանգավոր չափերի է հասել։ Սևանա լճի բնության ու ջրային պաշարների պահպանությունը և խնայողական օգտագործումը համազգային և պետական կարևորագույն խնդիր է: Սևանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար ստեղծվել է «Սևան» ազգային պարկը:

ՀՀ ջրամբարները, դրանց օգտագործման կարևորությունը.
Հանրապետության գետերի ջրերը արդյունաբերական,
էներգետիկ, ոռոգման, կենցաղային և այլ նպատակներով օգտագործելու համար կառուցվել են շուրջ երկու տասնյակ ջրամբարներ: Դրանք հնարավորություն են տալիս գետերով տեղափոխվող գարնանային առատ տեղումների և ձյան հալոցքային ջրերն ամբարելու միջոցով ոչ միայն նվազեցնել ջրհեղեղների վտանգը, այլև սակավաջուր սեզոնին օգտագործել այդ ջրերը տարբեր նպատակներով։ ՀՀ բոլոր ջրամբարներում կուտակվում են ավելի քան 1 մլրդ մ3 ջուր։ Առավել խոշոր են Ախուրյանի (525 մլն մ3), Սպանդարյանի (276 մլն մ3), Արփի լճի, Ազատի, Կեչուտի և Ապարանի ջրամբարները։

ՀՀ ջրագրությունը, գետերը

  1. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում
    1. Ջերմուկի – Արփա գետի ավազանում
    2. Շաքիի – Որոտանի վտակի վրա
    3. Թռչկանի – Փամբակի վտակ Չիչկանի վրա
  2. Թվարկել ՀՀ ջրաբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն
    Ապարանի ջրամբար – Քասաղի վրա է կառուցված: Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակ է: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:
    Ջրամբարի վերածված Արփի լիճը – Ախուրյանի վերին հոսքում, իսկ միջին հոսքում՝ հայ – թուրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը: Ամռանն օգտագործում են ոռոգման նպատակով:
    Հրազդանի վրա կառուցված են խոշոր ջրամբարբեր, որոնցից առավել խոշոր են Երևանյան լիճը և Հրազդանի ջրամբարը՝ Հրազդան քաղաքում:
    Արփայի վերին մասում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որտեղից սկսվում է Որոտան-Արփա- Սևան ջրատար թունելի Արփա-Սևան հատվածը: Արփայի վերին մասում գտնվում է Ջերմուկի ջրամբարը:
  3. Իմանալ գետերի երկարությունները
    Ախուրյան – 186կմ
    Հրազդան – 141կմ
    Արփա – 133կմ
    Դեբեդ – 178կմ
    Որոտան – 178կմ
    Աղստև – 128կմ

4. Կազմել գետ- մարզ- քաղաք եռյակներ.
Ախուրյան – Շիրակի մարզ – Ախուրյան
Որոտան – Սյունիքի մարզ – Սիսիան
Վեդի – Արարատի մարզ – Վեդի
Աղստև – Տավուշի մարզ – Դիլիջան, Իջևան
Հրազդան – Կոտայքի մարզ – Երևան

Թեմա 3՝ 10․09․ 2023,

դաս 10 և 11

Դասի թեման՝ ՀՀ մակերևույթի առանձնահատկությունները

  • Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում: 

Հայաստանի հրաբխային լեռներում և սարահարթերում ռելիեֆի տարածված ձևերն են հրաբխային կոները, խառնարանները, կալդերները, լավայի սարահարթերը, լավայի հոսքերը, տուֆե կոները, լճերով հրաբխային խառնարանները և երկրաջերմային օբյեկտները, ինչպիսիք են տաք աղբյուրները և գեյզերները:

  •  Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները: 

  • Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:

Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա ազդել են տեկտոնական ակտիվությունը, գետային էրոզիան, հրաբխային նստվածքները, սառցադաշտային ակտիվությունը, կլիման, մարդու միջամտությունը և հիմքում ընկած երկրաբանական կազմը: Այս գործոնները միասին ձևավորեցին հովտի լանդշաֆտը միլիոնավոր տարիների ընթացքում:

Աշխարհի ամենամեծ լճերը

Լճերը երկրի մակերևույթի ջրով լցված գոգավորություններն են, որոնք Համաշխարհային օվկիանոսի մաս չեն կազմում: Ստորև ձեր ուշադրության ենք ներկայացնում աշխարհի 10 ամենամեծ լճերը: 1 Կասպից ծով. մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է:  



2  Վերին լիճ. Մակերեսը 82 հազար կմ² է: Այս լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 183 մ, իսկ խորությունը կազմում է 393 մ: Հատկանշական է, որ այս լիճն աշխարհում ամենեմեծ քաղցրահամ լիճն է:   



3 Վիկտորիա լիճ. Վիկտորիա լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և համարվում է տեղի ամենամեծ լիճը: Այս լճի մակերեսը կազմում է 68 կմ²: Վերջինս ծովի մակարդակից բարձր է 1134 մ, իսկ խորությունը կազմում է 80 մ:  



4 Հուրոն լիճ.  Հուրոն լիճը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Այս լճի մակերեսը կազմում է 60 կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 208 մ:  



5 Միչիգան լիճը. Այն նույնպես գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Վերջինիս մակերեսը 58 հազար կմ², ծովի մակարդակից բարձր է 177 մ, խորությունը կազմում է 281 մ:  



6 Արալյան ծով. Լիճը գտնվում է Ասիայում: Մակերեսը 35.հազար կմ² է: Այն գնտվում է ծովի մակարդակից 3.5 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 54.5 մ: Հատկանշական է, որ այսօր այս լիճը բաժանված է երկու մասի` Հարավային և Հյուսիսային Արալների: պատճառը լճի ցամաքումն է, ինչը գետը սնուցող երկու հիմնական գետերի՝ Ամուդարյայի և Սիրդարյայի ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքն է: Լճի մակերեսը վերջին տասնամյակների ընթացքում գրեթե կրկնակի նվազել է:  



7 Տիտիկակա լիճ,  այն  գտնվում է Հարավային Ամերիկայում: Տիտիկակա լճի մակերեսը կազմում է 58 հազար կմ²: Այն ծովի մակարդակից գտնվում է 3821մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 281մ:  



8 Բայկալ լիճ. Վերջինիս գտնվում է Ասիայում: Բայկալ լճի մակերեսը 32 հազար կմ² է: Այն գտնվում է ծովի մակարդակից 456 մ բարձրության վրա, իսկ խորությւոնը կազմում է 1620մ:  Հատկանշական է, որ այն համարվում է աշխարհի ամենախորը լիճը:  

9  Նյասսա լիճ. Այս լիճը գտնվում է Աֆրիկա մայրցամաքում և նրա մակերեսը կազմում է 31 հազար կմ²: Վերջինիս գտնվում է ծովի մակարդակից 472 մ բարձրության վրա, իսկ խորությունը կազմում է 706 մ:



10 Մեծ Արջի լիճ.  գտնվում է Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի սահմանում: Մեծ Արջի լճի խորությունը կազում է 137 մ: Այն ծովի մակարդակից բարձր է 157 մ:  



Աղբյուր ՝ https://shabat.am/am/article/86925/Ashkharhi–amenamets-lchery–fotosharq-

Blog at WordPress.com.

Up ↑