Կոշ գյուղ, Աղջկա ամրոց

Մենք այսօր գնացել էինք Կոշ գյուղ, Աղջկա ամրոց: Դպրոցից դուրս եկանք ընդհանուր պարապմունքից հետո: Տեղ հասանք ու սար բարձրացանք, հետո մենք նախաճաշեցինք: Նախաճաշից հետո մտանք եկեղեցի և երգեցինք «Հայր մեր», «Սուրբ Աստված» երգերը: Հետո մենք տեսանք մի պապիկի,  նրա անունը Մկրտիչ էր, նա մեզ  բարի խոսքեր  ասեց, պատմեց, որ այդ եկեղեցին  կառուցել է իր որդու հետ: Մենք գնացինք Արշակունիների դամբարան, այնտեղ երգեցինք «Այն վերի գլխախնձոր» և «Խնամի խոշ իս էկի» երգերը: Հետո գնացինք ագարակ, այնտեղ կենդանի չկար, մենք միայն  մեծ քարեր տեսանք և գնացինք խաղալու: Մի քիչ խաղացինք ու վերադարձանք Երևան:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑