ՀամոՍահյան

***
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

 

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ- մառախուղի քող տակ:
  2. Ամպը լեզուն կուլ է տվել- ամպն այնքան է գոռացել, որ էլ չի կարողանում գոռալ:
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկն արդեն կարճացել է:
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:

մշուշ-մառախուղ

շղարշ- քող

խաշամ-ծառերից թափված աշնան տերև

փեշ-գիրկ, գոգ

որոտալ-գոռալ, որոտի ձայն հանել

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

Ես տեսնում եմ դեղին գույն:

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

Ես լսում եմ տերևների խշշոց, ամպի գոռոց, քամու սուլոց:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑