Հաղպատ

Պատմությունը

Հաղպատ գյուղում եկեղեցի կանգնեցվել է արդեն 4-րդ դարում։ Հաղպատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի դարի բազմաթիվ գտածոներ, իսկ Դեբեդ գետը վկայում է, որ այս վայրերը մարդու կողմից բնակեցված են եղել դեռևս հին քարի դարում։

Հաղպատի վանքի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու (929-953 թթ.) թագավորության տարիների հետ, թեև վանքի ամենահին կառույցի` Սբ. Նշան եկեղեցու շինարարությունը սկսվել է 976 թ. (ավարտվել է 991 թ.) Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի (953-977 թթ.) օրոք, Խոսրովանույշ թագուհու հանձնարարությամբ` իր որդիներ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) արևշատության համար։

Անիում Բագրատունիների թագավորության անկումից հետո, 1064 թ-ին, վանքը քայքայման է գնում, ապա կրկին վերածնվում և շենանում է Բագրատունյաց Կյուրիկյան թագավորների հովանու ներքո` հատկապես Զաքարյանների օրոք։  Հաղպատը դառնում է Հայաստանի խոշորագույն հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։

11-րդ դ. կեսից Հաղպատը Լոռու հոգևոր թեմի աթոռանիստն էր և մրցակցում էր Սանահինի եղբայր-վանքի հետ։

18-րդ դ. երկար տարիներ որպես կրոնավոր վանքում ապրել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան (1722-1795 թթ.)։ Նա զոհվել է 1795 թ.` լինելով Հաղպատի վանքի պաշտպանների շարքում։
Հաղպատը 1996թ-ից գրանցված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում` որպես բացառիկ համընդգրկուն արժեք։

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑