Դեպի Հաղպատ

This slideshow requires JavaScript.

Մենք մեր դասարանով գնացինք Հաղպատ գյուղ: Ճանապարհին մտանք Սպիտակ քաղաքի եկեղեցին, հետո եղանք Լոռու բերդում: Ճանապարհը շատ երկար էր, բայց հետաքրքիր:

Մենք եղանք Օձունում և տեսանք քարից սարքած երկար օձին:

Մեր տեսած  եկեղեցիները  շատ լավ էին պահպանվել:

Հետո մենք շարժվեցինք դեպի Հաղպատ գյուղ և տեղավորվեցինք վանքի վանատանը: Խաղեր խաղացինք, ընթրեցինք և քնեցինք:

Առավոտյան արթնացանք, ընդհանուր պարապմունք արեցինք և գնացինք Ախթալա: Վերադարձանք ու բակում երկար խաղացինք, նկարեցինք: Շատ լավ օր անցկացրեցինք, երեկոյան տղաներով խաղեր խաղացինք: Հետո ես իմ իրերը հավաքեցի, որ առավոտյան պատրաստ լինեմ ու քնեցի:

Առավոտ շուտ մենք գնացինք Սանահինի վանք, հետո Դիլիջան և Սևան,  նկարվեցիք և եկանք Երևան: Շատ հավես ու հետաքրքիր ճամփորդություն էր:

Թողնել մեկնաբանություն

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑